Թշնամին Վարդենիսում առավոտյան վերսկսել է կրակոցները. իրավիճակը լարված է
Այսօր` սեպտեմբերի 14֊ի վաղ առավոտյան, Վարդենիսում թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Newspress.am-ի տեղեկություններով, Վարդենիսում գիշերը լարվածությունը թուլացել է, գիշերն անհամեմատ հանգիստ է անցել։ Սակայն առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները։
Այս պահի դրությամբ կրակահերթերն ուղղված են հայկական դիրքերին։ Մեր տերություններով երկու կողմից կան զոհեր, որոնց հստակ թիվը դեռևս ճշտված չէ։
Իրավիճակը լարված է։