Բաքուն և Երևանը հաշտեցման ճանապարհի միայն սկզբում են. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանն ու Հայաստանը հաշտեցման ճանապարհի միայն սկզբում են: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Ակնհայտ է, որ մենք երկու երկրների հաշտեցման դժվարին ճանապարհի միայն սկզբում ենք։ Կայուն արդյունքների հասնելը ժամանակ ու զգալի ջանքեր կպահանջի երկու կողմից,- ասել է նա: