Պատերազմ է՝ Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում, որոնք ապրիլյան պատերազմի մասշտաբները վաղուց արդեն գերազանցել են. ռազմական փորձագետ
Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում, որոնք (իմ հասկանալով) ապրիլյան պատերազմի մասշտաբները վաղուց արդեն գերազանցել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Նիկոլական քարոզչամեքենան փորձում է նորմալության պատրանքը պահպանել...
Ձևակերպումներին նայեք. «լայնածավալ սադրանք», «էնինչ գյուղապետը հայտնել է, որ արդեն 29 րոպե է՝ իրենց վրա չեն կրակում», ֆլեշմոբ են անում. «բան չգիտեմ, ուրեմն լռում եմ» և այլն, և այլն։
Նորից եմ կրկնում․ պատերազմ է, եթե չեք նկատել։ Սադրանք չէ, «սահմանային միջադեպեր» չեն, պատերազմ է»։