Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Եթե դու սա համարում ես «ռազմական գործողություններ» կամ «սահմանային լարում», նշանակում է՝ չես պատրաստվում դիմակայել պատերազմին․ Նարինե Մկրտչյանը՝ իշխանության թույլ տված սխալների մասին

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի իր գրառմամբ անդրադարձել  է հայ-ադրբեջանական սահմանի պատերազմական վիճակի հետ կապված և իշխանության կողմից թույլ տված մի քանի սխալների։

Նա մասնավորապես նշել է․

«Պաշտոնական Երևանն այս պատերազմում մի քանի ճիշտ և կարևոր քայլեր արեց, հատկապես՝ շատ արագ և հասցեական արձագանքեց և դիմեց համապատասխան երկրներին և կառույցներին: Միաժամանակ, մի քանի լուրջ սխալներ նույնպես արեց, որոնք պետք է արագորեն շտկել, քանի դեռ ուշ չէ: 

Սխալ առաջին:

Ուզում եք՝ անունը դրեք «սահմանային լարում», «ռազմական գործողություններ» «ագրեսիա», հիբրիդային կամ լայնածավալ պատերազմ, սա պատերազմ է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ: Եթե դու դա համարում ես «ռազմական գործողություններ» կամ «սահմանային լարում», նշանակում չես պատրաստվում դիմակայել պատերազմին և համընդհանուր մոբիլիզացիայի  չես պատրաստվում: ՀՀ իշխանությունը դրան կարծես չի նախապատրաստվում:

Սխալ երկրորդ:

ՄԱԿ-ի ամենահայտնի բանաձևերով  և Կանոնադրությամբ՝ Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքները: Դա խստորեն դատապարտելի է: Ըստ այդմ, Երևանը ՄԱԿ պետք է դիմի ոչ թե միայն Ադրբեջանի ռազմական գործողությունները կասեցնելու, այլև Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու օրակարգով, իսկ ագրեսոր ճանաչելը որոշակի և խիստ պատժամիջոցներ է ենթադրում, այդ թվում և՝ տնտեսական: Հնարավոր է, որ ԱԽ հինգ մշտական անդամներից մեկը, առաջին հերթին՝ Ռուսաստանը, «վետո» դնի ՄԱԿ-ի բանաձևի ընդունման վրա: Բայց առնվազն «ռազմավարական դաշնակիցը» Հայաստանին պետք է բացատրություն տա, իսկ Երևանն էլ այդ «վետոյից» հետո ազատ կլինի մի շարք պարտավորություններից, որոնք կաշկանդել են մեզ Մոսկվայի հետ հարաբերություններում: Ռուսաստանը, «վետո» դնելով, աշխարհաքաղաքական նոր պարտությունն է կրելու: Իհարկե, «վետո»-ի հավանականություն կա նաև Մեծ Բրիտանիայի կողմից, բայց ՄԲ-ի հետ առաձին քաղաքականություն պետք է վարել: 

Սխալ երրորդ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ ներքուստ հուսահատված է. ինչպես գուցե ոմանք, նման հուսահատված տեսքով, առոգանությամբ, տեքստով չպետք է ելույթ ունենա: Նիկոլի երբեմնի դուխից հետք չի մնացել:

Սխալ չորրորդ:

Իրավիճակը պահանջում է պետության և հանրության բացառիկ ինքնակազմակերպվածությունը: Պատերազմը մղում է նախևառաջ պետությունը: Օրինակ, ամենապարզ, բայց կարևոր հանգամանքներից մեկը. ես չգիտեմ՝ առաջնագծում գտնվող զինվորների բջջայիններն գոնե անջատե՞լ են այս անգամ: Պետությունն ամենակարևոր ինստիտուտն է: Մարդիկ անկախ պետություն են ստեղծում, որ պետությունը լուծի անվտանգության և զարգացման խնդիրները, ոչ թե վատնի հնարավորությունները:

Սխալ հինգերորդ:

Խաղաղությունը նրա համար է, որ պետականաշինությամբ զբաղվես, ոչ թե նախկին սխալները կրկնես:

Եթե Ադրբեջանն այս անգամ ռազմական և դիվանագիտական ճակատներում հավասարապես և միաժամանակ ուժեղ հակահարված ստանա, ապա մի քանի ամիս տևողությամբ հրադադարի մասին կարող ենք խոսել: 

Խաղաղությունը հաստատվում է վճռականության, կամքի և իրական հաղթանակների արդյունքներով, ոչ թե խաղաղության մասին երազելով»: