Նվիրեցի Արցախը, որ փրկեմ 30000 զինվորի կյանք, Երևանը տվեցի, որովհետև սիրում ու հպարտանում եմ ձեզանով․ Թերեզա Մխիթարյանը հեգնել է Փաշինյանին
Շվեյցարական «Ջերմոլիո» ասոցիացիայի նախագահ, բարերար Թերեզա Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2020թ. նոյեմբերի 7-ին նվիրեցի Շուշին, որ փրկեմ Ստեփանակերտը։
2020թ․ Նոյեմբերի 9-ին ստորագրեցի և նվիրեցի Արցախը, որ փրկեմ 30000 զինվորի կյանք։
Սև լիճը նվիրեցի, որովհետև չարժի կռվել լճի 30%-ի համար։
Սոթքը տվեցի, որ փրկեմ Վարդենիսն ու Սևանը։
Գորիս Կապան ճանապարհը տվեցի, որ միջանցք չլինի։
Միջանցքը տվեցի, որ փրկեմ Սյունիքը։
Սյունիքը տվեցի, որ փրկեմ Արարատը։
Արարատն ու Տիգրանաշենը տվեցի, որ փրկեմ Երևանը։
Երևանը տվեցի, որովհետև սիրում ու հպարտանում եմ ձեզանով, որովհետև ՀԻՄԱՐԻ պես խոնարհվեցիք իմ պես դավաճան, սրբապիղծ, կապիտուլանտ անհայրենիքի առաջ»։