Տարածվում են տեսանյութեր, որտեղ երևում են հայ ռազմագերիներ. Եղիշե Կիրակոսյանը լրացուցիչ պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ
Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։ Այս մասին ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի հաղորդագրության մեջ:
«Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանն է: