Մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք, որ ադրբեջանական ԶՈւ-ն հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսի` Ադրբեջանի ագրեսիայից առաջվա ելման դիրքեր. Մարուքյան
Մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք ոչ միայն Ադրբեջանի ագրեսիայի դադարեցում, այլ նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսի` Ադրբեջանի ագրեսիայից առաջվա ելման դիրքեր, ինչպես նաև ոչնչով չպրովոկացված` Ադրբեջանի ագրեսիայի իրավական պատասխանատվության հարցի բարձրացում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: