ՀՀ իշխանությունը խուսափում է խոսել Կուտական գյուղի մասին․ Նաիրի Հոխիկյան
Վերլուծաբան, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղը արդեն 2 օր թշնամու հրետանային հարձակման տակ է, բայց ՀՀ իշխանությունը խուսափում է այդ մասին խոսել։
Բնակավայրը տեղահանված է, տղամարդիկ պահում են գյուղը։
Այս առումով առավել քան կարևոր է, որ հանրությունը ինքնակազմակերպվի և գոնե մարդիկ մեկնեն սահմանային գյուղեր»։