Ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին, սակայն այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն դեռ չկա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այս պահին ՀՀ Ազգային ժողովում պատասխանում է իշխանական պատգամավորների հարցերին։
Փաշինյանն անդրադառնալով ռազմական դրություն հայտարարելուն՝ նշեց․
«Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին, սակայն այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն այս պահի դրությամբ դեռ չկա»։