Պատերազմը գալիս է նաև Տավուշի և Արարատի մարզ. Կապիտուլյանտն ԱԺ-ում արված հայտարարությամբ հող է նախապատրաստում. թյուրքագետ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««ՀՀ-ն ունի սուվերեն տարածք․ այն Խորհրդային Հայաստանի տարածքն է», ԱԺ-ում հայտարարում է կապիտուլյանտը և փաստացի հող նախապատրաստում ՀՀ-ի անբաժան մաս հանդիսացող նոր տարածքների (այսպես կոչված «անկլավների») հանձնմանը Ադրբեջանին։ Տավուշի մարզ, Արարատի մարզ. պատերազմը գալիս է նաև այս մարզեր արդեն տարածքային կորուստների տեսքով»։