Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ամսվա վերջին կայանալիք հանդիպմանը կքննարկեն խաղաղության պայմանագիրը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հայտարարեց, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները այս ամսվա վերջում ևս մեկ անգամ հանդիպում ունենան՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը: