Վճռականապես քննադատում եմ Հայաստանի անմեղ քաղաքացիների վրա Ադրբեջանի հարձակումը. Ջեքի Ռոուզեն
Ամերիկացի սենատոր Ջեքի Ռոուզենը թվիթերյան իր էջում գրել է. <<Վճռականապես քննադատում եմ Հայաստանի անմեղ քաղաքացիների և Հայաստանի ինքնավարության վրա Ադրբեջանի հարձակումը: Կոչ եմ անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները>>: