Երկրի «դարպասները» ներսից են բացված,թշնամին «տանից» է. Ջուլֆալակյան
Արսեն Ջուլֆալակյանը գրել է. <<Երկրի «դարպասները» ներսից են բացված: Թշնամին «տանից» է:
Ինչքան ուզում եք մեղադրեք դաշնակից/գործընկեր/թշնամի պետություններին, քանի մենք չենք «մաքրվել», անհնար է որևէ հաջողություն:
Իսկ այն կլասիկ/տխմար հայտարարությունները, թե պատերազմի ժամանակ համախմբվում են, այլ ոչ ներքին պայքար սկսում, վերաբերում է նորմալ իրավիճակներին, երբ գերագույն հրամանատարդ և մյուս քաղաքական ղեկավարներդ պատրաստ են կենաց մահու կռիվ տալ հաղթանակի համար, պետության համար:
Րոպե առաջ պետք է սրանց հեռացնել միասնաբար՝ ազգովի: Միայն դրանից հետո խնդիրները հնարավոր կլինի լուծել:
Իսկ մինչ այդ ամեն ինչ զիջելու ենք: Չլինի հիմա, կզիջի վաղը:
Հ.Գ. հուսամ այս օրհասական պահին մեր պետական գործիչները ուժ կգտնեն միավորվելու և առաջնորդելու հանրությանը: Շարքային քաղաքացիներն ինքնուրույն ոչինչ չեն կարող անել: Առաջնորդել է պետք: Քաղաքացիներն առաջնորդ են փնտրում: Իրական առաջնորդ>> :