Պատգամավորներին 1 ժամ ժամանակ են տվել
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում մեկնարկած հանրահավաքի ժամանակ իր ելույթում 5165-ի առաջնորդ Կարին Տոնոյանն ասել է.
«Պատգամավորներ, նորից եմ ասում, դուք պիտի գաք հենց հիմա այստեղ ու անվստահություն հայտնեք Փաշինյանին։ Մենք ձեզ մեկ ժամ ժամանակ ենք տալիս այստեղ գալու համար։ Ես չեմ տալիս այդ ժամանակը ձեզ, այդ ժամանակը ժողովուրդն է տալիս։ Մեկ ժամ ժամանակ ունեք այստեղ գալու համար»։