ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր կրկին նիստ կհրավիրի՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրկին նիստ կհրավիրի՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրին հղումով։ Նիստը հրավիրվելու է Հայաստանի խնդրանքով։ Նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն արդեն քննարկվել է Անվտանգության խորհրդի փակ փորհրդակցությունների ժամանակ։
Այս անգամ քննարկումները կանցկացվեն բաց ռեժիմով։