Ոչ մի պատգամավոր դեռևս չի ստորագրել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու նախաձեռնության համար. Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրել է.
«Ազգային ժողովի ոչ մի պատգամավոր դեռևս չի ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու նախաձեռնության համար, քանզի դրա սահմանադրական պահանջն է` միաժամանակ վարչապետի նոր թեկնածուի առաջադրումը։
Երեկ ուշ գիշեր, ԱԺ մուտքի, մոտ հանրահավաքում ընթերցվել են ԱԺ ՀԱՅԱՍՏԱՆ և ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ խմբակցությունների բոլոր պատգամավորների անունները, ովքեր ստորագրել էին անհասկանալի բովանդակությամբ ինչ-որ փաստաթուղթ»