Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը չի դադարել՝ չնայած կոնֆլիկտի սրմանը. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը չի դադարել՝ չնայած կոնֆլիկտի սրմանը։
«Ռուսաստանը կողմերին տրամադրում է անհրաժեշտ օգնություն։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը մեկնել է Երևան և Բաքու։ Մոսկվան ձգտում է մերձեցնել կողմերի դիրքորոշումները և շարժվում է այս ուղղությամբ։ Կարգավորման հիմքը եռակողմ համաձայնագրերն են»,- նշել է Զախարովան։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիային, Զախարովան նշել է, որ Երևանի դիմումները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի միջոցով, ստացվել են, աշխատանքներն արդեն ընթանում են։ Բանակցությունները տարվում են բոլոր մակարդակներով։