Շատ մեծ չափաբաժնով թմրեցում եք փորձում ներարկել․ իրական վտանգը չեզոքացված չէ, թշնամին ուժերի վերադասավորում է իրականացնում. ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է․
«Վտանգավոր տեղ եք կրկին տանում պարոնայք․․․
Շատ մեծ չափաբաժնով թմրեցում եք փորձում ներարկել։ Իրական վտանգը ոչ միայն չեզոքացված չէ, այլ թշնшմին ուժերի վերադասավորում է իրականացնում։
Հիմա, էս պահին ավելի վտանգավոր է թշնшմին, քան երեկ էր, կամ մյուս օրն էր․․․ Այլևս ոչ թե օր, կամ ամիս, այլ րոպե կորցնելու իրավունք չունենք։ Նորից եմ ասում, թշնшմու ժամանակավոր դադարը իր օգտին է ծառայեցնում և ուժերի վերադասավորում, մարտավարության փոփոխություն է մտցնելու․․․
Չասեք՝ չգիտեինք, հավատում էինք, կամ պողոսնա մեղավոր, պետրոսնա մեղավոր․․․»