ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «հրադադարի» պահպանումը
Եվրոպական միությունն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններին, նշել է որ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «հրադադարի» պահպանումը:
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ հաշվետվությունները հուսադրող են։
Միությունը կոչ է արել հավատարիմ մնալ պայմանավորվածություններին, համակարգել մարդասիրական գործունեությունը, այդ թվում՝ մահացածների մարմինների տեղափոխումը։