Ինչո՞ւ բունկերից նիկոլին հանեցիք ու նորից դրեցիք վարչապետի աթոռին, ինչո՞ւ այդ տակները կեղտոտածներին ծակուռից հանեցիք ու ամբիոնի առաջ դրեցիք. Հուսիկ Արա
Երեկ երեկոյան իշխանությունը փողոցում գցած էր, ինչո՞ւ չվերցրեցիք: Ժողովուրդը այդ իշխանության երաշխավորն էր: Ինչո՞ւ իրար պաս տալով՝ կորցրած իշխանությունը նորից փոխանցեցիք նիկոլին, բունկեր մտած նիկոլին, ծակուռ մտած ալեն-մալեն-կալենին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրող, հրապարակախոս Հուսիկ Արան:
«Ինչո՞ւ բունկերից նիկոլին հանեցիք ու նորից դրեցիք վարչապետի աթոռին, ինչո՞ւ այդ տակները կեղտոտածներին ծակուռից հանեցիք ու ամբիոնի առաջ դրեցիք:
Հիմա իմպիչմե՞նտ եք անում: Իմպիչմենտը ինքնաբուխ հավաքված ժողովուրդն էր, որին ցրեցիք:
Ասում էիք՝ մի քիչ շատ ժողովուրդ հավաքվի... այդ մի քիչ շատ ժողովուրդը հավաքվել էր, և առավոտյան մարզերից էին գալու, ամբողջ Հայաստանն ու Սփյուռքն էին կանգնելու, արդեն Արցախը կանգնած էր, ինչո՞ւ ցրեցիք, ինչո՞ւ վիժեցրեցիք համաժողովրդական ընդվզումը»: