Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Մեր տղաների թիկունքն ամուր պահելու համար ժամ առաջ այս իշխանություններից պիտի ազատվենք. Արթուր Վանեցյան

Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի դիմելով՝ Ադրբեջանը կոնկրետ խնդիրներ է փորձում լուծել, հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը.« Բաքվի նպատակները շատ հստակ են, և, օգտվելով մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ միջազգային հանրության ոչ բավարար, ոչ հասցեական արձագանքներից ու գնահատականներից, հակառակորդը փորձում է ուժի կիրառմամբ հասնել այդ նպատակներին։

Արդյոք այսօր ստեղծված իրավիճակը անակնկա՞լ է մեզ համար՝ իհարկե ո՛չ։ 2020-ի նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո պարբերաբար խոսել ենք այն մասին, որ պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների մնալը նոր պարտություն ու նոր արհավիրք է բերելու, և 2020-ի նոյեմբերից 9-ից հետո բազմաթիվ առիթներ ենք ունեցել դրանում համոզվելու։ Հիշենք բանավոր պայմանավորվածություններով թշնամուն տարածքներ հանձնելը, GPS-ով սահմաններ գծելը, 2021-ի մայիսին թշնամու անարգել ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք․․․

Պարտադրված զիջումներն արդարացնելու համար իշխանությունները հերթական անբարո ձեռագիրն էին որդեգրել՝ ահաբեկելով ժողովրդին նոր պատերազմով։ Ի դեպ, ժողովրդին ահաբեկում էին նաև ընդդիմության գործոնն օգտագործելով՝ պնդելով, թե վերջինիս՝ իշխանության գալու պարագայում նոր պատերազմ է լինելու։ Այս մասին շատ ենք խոսել՝ հիմնավորելով, որ հենց իրե՛նց մնալն է պատերազմն անխուսափելի դարձնում․․․ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ամեն օր խոսում էր խաղաղության հասնելու իրենց պատրաստակամության մասին՝ զուգահեռաբար վախեցնելով նոր պատերազմի հավանականությամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ։ Եվ այս ձեռագիրը շարունակվում է նաև այսօր։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց այն մասին, որ պատրաստ են ստորագրել թուղթ, որի արդյունքում իրենց «լիքը մարդ դավաճան կասի», բայց իրենք «էլի գոհ ու շնորհակալ կլինեն, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 ք/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։ Իսկ մեկ օր առաջ նույն ԱԺ ամբիոնից խոսում էր թշնամու տարածքային նկրտումների մասին՝ Նռնաձորից մինչև Երևան։ Մոտեցումը նույնն է, իսկ նպատակը՝ Արցախից ու Արցախի հայության ինքնորոշման պայքարին աջակցելուց ՀՀ իշխանությունների փաստացի հրաժարումն արդարացնելը․․․


Այսօր Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիան վառ ապացույցն է նրա, որ այս իշխանությունները տապալել են բոլոր ոլորտներում՝ դիվանագիտականից մինչև պաշտպանական, և, ցավոք, նորից համոզվեցինք, որ այդ ամենի արդյունքում հերթական պատերազմի առաջ կանգնեցինք։ Բաքվի ախորժակը օր օրի ավելի է մեծանում, իսկ Հայաստանի իշխանությունների կեցվածքը՝ ստեղծում բոլոր նախադրյալները դրա համար։

Այս ամենն հանդուրժելու իրավունք այլևս չունենք։ Եվ երեկ գիշեր Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում հավաքված տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները հաստատեցին սա։ Ինքնաբուխ հավաքի ելած ժողովուրդը ցույց տվեց իր ուժը, և պատահական չէ, որ մարդկանց՝ փողոց դուրս գալուն զուգահեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնող խաբեբան սկսեց արդարանալ ու հրաժարվել իր խոսքերից։

Ցավոք, այս ձեռագիրն էլ նորություն չէր․․․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սահմանին կանգնած մեր որդիներն ու եղբայրներն այսօր աննկարագելի խիզախություն են դրսևորում՝ թշնամու առաջխաղացումը կասեցնելու ու հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում։ Մեր տղաների թիկունքն ամուր պահելու համար այս իշխանություններիցներքին պիտի ազատվենք՝ ժամ առաջ, րոպե առաջ։
Փառք ու պատիվ հայ զինվորին, հավերժ փառք հայրենիքի համար ընկած քաջերին»,-ասվում է հայտարարության մեջ։