ԱԺ 6 պատգամավորներ մեկնում են Սանկտ Պետերբուրգ. նրանցից 3-ն ընդդիմությունից ենԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր․ փաստաբանական խումբՄոսկվայում «3+3» ձևաչափով էներգետիկ համագործակցության հանդիպում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբՍրճարանում վեճից հետո Հրազդանի նախկին փոխոստիկանապետի տղան հոսպիտալացվել է․ կասկածյալը դպրոցի նախկին տնօրենի որդին էՏոկաևը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի ևս մեկ տեղակալիՍևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի աշխատանքը կասեցվել էՓաշինյանը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցելԿձեռնարկվի իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով. ԿԳՄՍՆԱրցախում 32 զանգվածային գերեզմшն են հայտնաբերելՌուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է ամբողջ Ուկրաինան. կան զոհեր և վիրավորներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը. Էդուարդ ԱբրահամյանԱրթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբանԿրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ-ն արձագանքել է միջադեպին«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՎրաստանից արտաքuվել են Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելՈւղևորի մատը մնացել է երթուղայինի արանքում, անդամահատվել. վարորդը փախչել է դեպքի վայրից. Կարինե ԹորոսյանՀայաստանի տնտեսությունը հենց հիմա վճարում է Կոսի կամ Կալլասի գովասանքներին արժանանալու դիմաց՝ կորցնելով եկամուտներ ու աշխատատեղեր․ քաղաքագետԳեղարքունիքի ոստիկաններն առգրավվել են երեք կիլոգրամից ավելի մարիխուանա. փորձել էին մեքենայով փախչել (տեսանյութ)Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա նա սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. ԱբրահամյանՊարեկները հայտնաբերել են տեսանյութերում երևացող երթևեկության կանոնները խախտած 4 վարորդի (տեսանյութ)Արաբկիրում վթարային ջրանջատում է. մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինիԳագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի
Երևանի ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում. Քրիստինե Վարդանյանը հրավիրում է իրավապահների ուշադրությունըԱնհետ կորածների հարցը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մաս է կազմում. Մևլութ Չավուշօղլու
Արթուր Դանիելյանին ձերբակալել են ՖԲ գրառման համար
Լևոն Քոչարյանը 3 օրով գործուղվում է Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստինԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnրՀայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղ գործընթացի ավարտ. Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը
Արթուր Դանիելյանին ձերբակալում են
Ադրբեջանում նշել են, թե քանի ադրբեջանցի է անհետ կորած համարվում արցախյան երկու պատերազմների ընթացքում
Ադրբեջանցիք էս 3 օր ա` ընկել են կոնկրետ իմ հետևից, անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել... էս գործն էլ դե պատիժն ա. Արթուր Դանիելյանին հրավիրել են ՔԿ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ տեղափոխել են Ազգային պատկերասրահ. տեղի ունեցել ցուցադրություն (տեսանյութ)Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը. ԱլիևԴաժան տեսանյութի ուսուցչուհուն ազատելու են աշխատանքից. որ դպրոցում են ծեծել 2-րդ դասարանի աշակերտուհունԺաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերինԱյսօր՝ մինչև 17:00-ը, մի շարք հասցեներում լույս չի լինիՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է. «Իրավունք»Փաշինյանը հատ-հատ ստուգելու է. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը. «Ժողովուրդ» ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար. «Հրապարակ»«Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը.«Իրավունք»Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրաԻշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Ինչու են ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել. «Հրապարակ»«Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում. «Իրավունք»
Քաղաքականություն

Այս մարդը գուցե համարում է, որ զոհված տղերքի ծնողները հարիֆներ են, որ տղերքին զինծառայությունից չեն ազատել. Գեղամ Նազարյան

Ազգային ժողովի ՔՊ ական մի պատգամավոր հունից դուրս է եկել, երբ լրագրողը հարցրել է, թե կմիանա՞ իմպիչմենթի գործընթացին։ Ի՞նչ իմպիչմենթ, - բացականչել է նա: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը.

Իսկապես, ի՞նչ իմպիչմենտ։ 44-օրյա պատերազմից հետո, Սյունիքի բարձրունքներից հետ քաշվելուց, մայիսի 12-ից, նոյեմբերի 16-ից, վերջին օրերի ողբերգությունից հետո ի՞նչ իմպիչմենտ։ Այս ամենից հետո վարչապետը վաղուց հրաժարական տված պետք է լիներ։ Առաջին հերթին հենց ՔՊ ականները պետք է հուշեին, որ հրաժարականն անխուսափելի է, բայց գործարար պատգամավորը բղավում է, նեղսրտում է, երբ հարցնում են` կմիանա՞ք իմպիչմենտի գործընթացին։

Այս պատգամավորի համար իմպիչմենտի պահանջը, գործընթացը ընդամենը երգ է։ Այս մարդը իր նեղ անձնական շահերը չի կարողանում վեր դասել պետության ու ազգի շահերից։ Այս մարդու ընտանիքին պատկանող կազմակերպությունը մետրոպոլիտենի գլխին բարձրահարկ շենք է կառուցում, ծորակի ջուրը, որպես աղբյուրի ջուր վաճառում, գերիշխող դիրքեր զբաղեցնում բիզնես միջավայրում։ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը ոչինչ են նրա տնտեսական շահի դիմաց։

Այս մարդը, գուցե չի հասկանում, թե ինչ է պատերազմն ու պատերազմում որդի կորցնելը, հողեր ու տուն կորցնելը։ Գուցե նա համարում է, որ զոհված տղերքի ծնողները հարիֆներ են, որ տղերքին զինծառայությունից չեն ազատել։

Ու այս մարդը դեռ խոսում է ամոթից եւ անամոթության մեջ մեղադրում երկրի ցավով տառապող մարդկանց։ Ծանր ժամանակներ են։
Նա ասում է եկեք կանգնենք իշխանության կողքին։ Ո՞ր իշխանության։ Այն իշխանության, որը իր կետից բանակցելով պատճառ դարձավ Արցախի մեծագույն մասի կորստին ու հազարավորի զոհերի՞ն, որը խոստացավ խաղաղություն, բայց երկիրը պահում է մշտական պատերազմի ու ստորացման մե՞ջ, որը կորցրեց բոլոր դաշնակից ու բարեկամ երկրների՞ն։ Կանգնում են պետության կողքին եւ ոչ պետությունը կործանող իշխանության կողքին։ Չեմ կասկածում, որ այս ճշմարտությունը չգիտեք։ Մի՞թե դուք կկանգնեք ձեր հսկա կոնցեռնը կործանող տնօրենի կողքին։ Ոչ, կկանգնեք ձեր կոնցեռնի կողքին եւ դուրս կշպրտեք ապիկար տնօրենին։

Մենք պետականության կորուստ ենք ունեցել, երբ անձնական, նախարարական տների շահը գերադասել ենք, վեր ենք դասել պետության շահից։

Ինչ վերաբերում է պահուստում աննախադեպ կուտակված գումարին, որով զենք պիտի գնվի, ապա դրանից ոչ թե պետք է ոգեւորվեք, այլ առնվազն ամաչեք, որ զենք կամ չեք կարողանում գնել կամ չեք ուզում գնել։ Նախկինում զենք գնելու համար նախատեսված գումարը չէր կուտակվում, քանի որ անդադար զենք էր ձեռք բերվում։

Ամոթ է նաեւ այս ճշմարտությունները չգիտակցելն ու ժողովրդին թյուրիմացության մեջ գցել։

Եւ իսկապես, ի՞նչ իմպիչմենտ այսքանից հետո։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պետք է ներողություն խնդրի, ծնկի գա զոհերի առաջ ու հեռանա։ Մենք մեր տղերքի մարմինները դեռ չենք կարողանում իջեցնել դիրքերից, ու դուք փոխանակ ցավից, ամոթից ամաչեք մարդամեջ դուրս գալ, դեռ մի բան էլ հոխորտում եք, սպառնում ու դասեր տալիս։