Կհանդիպեն հայ, ռուս և ադրբեջանցի փորձագետները
Մոսկվայում այս աշնանը տեղի կունենա հայ, ռուս եւ ադրբեջանցի փորձագետների հանդիպում, հայտնում է «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ Բաքվում, ռուս եւ ադրբեջանցի փորձագետների հանդիպման ժամանակ։ Նախատեսվում է, որ սեպտեմբերի վերջին ռուս փորձագետները կայցելեն Երեւան։