Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Դուք իսկապե՞ս մտածում եք, որ, այսպես կոչված, միջազգային հանրությունն արդար է, հետևում է միջազգային օրենքներին, թե՞ ձևեր եք թափում, կատարելով ձեր տերերի պատվերը. Իշխանյան

Ավետիք Իշխանյանը գրել է. <<ՀԱՊԿ-ը ոչ թե զորք, այլ պատվիրակություն կուղարկի հակամարտության գոտի։ Հայ առաջադեմ գործիչների հույսը ՄԱԿ-ն էր։ Նրանք բազմիցս առաջարկել էին իրենց հարազատ բռնապետիկին, դիմել ՄԱԿ, հակամարտության գոտի բերելու ՄԱԿ խաղաղապահներ։ Այսպիսով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Հայաստանի ավանդական բարեկամ Ֆրանսիայի նախագահությամբ, ընդառաջելով Հայաստանի աղաչանք-պաղատանքին՝ կայացրեց շատ իմաստուն որոշում՝ կոչ անելով կողմերին հաստատել զինադադար։

Բա ի՞նչ էիք կարծում։ Դուք իսկապե՞ս մտածում եք, որ, այսպես կոչված, միջազգային հանրությունն արդար է, հետևում է միջազգային օրենքներին, թե՞ ձևեր եք թափում, կատարելով ձեր տերերի պատվերը։

Մեր ժողովուրդը, հասարակությունը, քաղաքական, պետական գործիչներն այդպես էլ չհասկացան, որ ինչպես տարբեր պետություններ, այնպես էլ նրանցից բաղկացած տարբեր միջազգային կազմակերպություններ՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԽ, ԱՊՀ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ՆԱՏՕ, ՀԱՊԿ, այսպես ասած, միջազգային հանրության ամեն խաղացող շարժվում, գործում է միայն ու միայն իր ազգային շահերից ելնելով։

Որևէ պետություն, միջազգային կառույց չի պաշտպանել և չի պաշտպանելու պարտված, պարտության պատասխանատու իշխանությանը չվռնդած, «խաղաղություն» աղերսող երկրին։

Ինչ վերաբերում է դաշնակիցներին։ Դաշնակիցները լինում են իրական և ձևական։ Իրական դաշնակից ունենում են ուժեղ, արժանապատվություն և նպատակ ունեցող պետությունները։ Եվ այդ պարագայում երկրների դաշնակցային հարաբերությունները լինում են վստահելի՝ ելնելով փոխադարձ շահերից։ Մեր պարագայում, մենք չունենք իրական դաշնակիցներ։ Մեր պատկերացմամբ՝ դաշնակիցը հովանավորն է, ինչպես մանկատան դայակները, որոնք խնամում են որբ ու չարաճճի երեխաներին։ Մենք կարող ենք ծաղրել, մեր կարճ խելքով՝ ֆռռցնել մեր հովանավորին, բայց նա պարտավոր է մեզ, որպես դայակ, պաշտպանել և գուրգուրել։ Իսկ դայակը որբ չարաճճի երեխային, որպես կանոն, ոչ թե գուրգուրում է, այլ ծեծում, հաճախ՝ ուրիշ երեխայի ձեռքերով։ Եվ ըստ հայ քաղաքական մտքի, եթե դաշնակիցը, այսինքն՝ հովանավորը չի արդարացնում իրեն վերապահված դայակի դերը, ապա պետք է փոխել դայակին։ Իսկ լավ դայակ չի լինում։ Նոր դայակը նույն կերպ կվարվի չարաճճի որբուկի հետ։

Ինչ վերաբերում է այսօր, ժամանակավորապես հաստատված հրադադարին, այն ոչ թե կապված է միջազգային հանրության հորդորների հետ, այլ թուրք-ադրբեջանական դիվանագիտական հնարք է, պայմանավորված ՇՕՍ համաժողովին Ադրբեջանի նախագահի Սամարղանդ մեկնելու և այնտեղ կայանալիք հանդիպումների հետ>>: