Ֆրանսիան Ադրբեջանին Հայաստանի սահմանից զորքերը հետ քաշելու և սկզբնական դիրքեր վերադառնալու կոչ է արել
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել հետ քաշել զորքերը Հայաստանի սահմանից եւ վերադառնալ սկզբնական դիրքեր, հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ Ֆրանսիային մտահոգում են հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են տասնյակ զոհերի. << կրակի տակ են հայտնվել Հայաստանի տարածքում մի շարք բնակավայրեր, հաղորդվում է քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին։ Ֆրանսիան ջանքեր է ձեռնարկում, որպեսզի կողմերը վերադառնան հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Սահմանի սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես բանակցությունների միջոցով։ Կոչ ենք անում կողմերին քննարկել սահմանազատման եւ սահմանագծման հարցը, որպեսզի նոր միջադեպեր կարձանագրվե>>: