Դեսպաններն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ կայցելեն
Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: