Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ ակցիայի մասնակիցները վանկարկում են «Քոչարյան»
Բաղրամյան պողոտայի ինքնաբուխ ակցիայի մի շարք մասնակիցներ, երթով շարժվելո դեպի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ, վանկարկել են «Քոչարյան» և պահանջել, որ Քոչարյանն առաջնորդի Փաշինյանի հրաժարականին հասնելու ժողովրդական շարժումը:
Գրասենյակի ղեկավար Բագրատ Մկոյանը տեղեկացրել է` քիչ անց կհանդիպի ցուցարարների հետ։