Դատարանն արդարացրեց Սայաթ Շիրինյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր՝ սեպտեմբերի 16-ի նիստում վճռեց արդարացնել ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին գրում է news.am-ը:
Հիշեցնենք, որ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: