Ցավով տեղեկացնում եմ, որ զոհվել է Տափերականի բնակիչ Դավիթ Ներսիսյանը․ Գարիկ Սարգսյան
Ցավով տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Տափերական բնակավայրի բնակիչ Դավիթ Արմենի Ներսիսյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գարիկ Սարգսյանը:
«Վեդի համայնքի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Դավիթ Ներսիսյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն:
Դավիթ Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, Տափերականի Մշակույթի Տանը»:
