ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների համար հայկական բանակը, հայ զինվորը զուտ գլխաքանակ են, թիվ, անանուն, անհայտ, անծագում․ քաղաքագետ
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների համար հայկական բանակը, հայ զինվորը զուտ գլխաքանակ են, թիվ, անանուն, անհայտ, անծագում։
Մինչ այսօր անգամ Արցախյան երրորդ պատերազմի զոհվածների ամբողջական ցուցակ չկա, հայրենիքը չգիտի իր նահատակներին։ Նույնն է այսօր։ Արդյունքում հայ մայրեր ունենք, որ գլխահակ ստիպված են հայ գերիների նկարներ հրապարակող ադրբեջանցի մեդիագիշատիչներից հարցնել իրենց տղաների գտնվելու վայրն ու կացությունը։
Թե բա «հպարտ քաղաքացիներ»»։