Կողմերը պետք է լուծեն իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի վրա․ Իրանի նախագահ
Մենք միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականությունը հարգելու և ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն մերժելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Սամարղանդում տեղի ունեցած գագաթնաժողովում։
«Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի համար։ Մենք միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը հարգելու և Ադրբեջանի և Հայաստանի միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն մերժելու անհրաժեշտությունը։
Կողմերը պետք է լուծեն իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։ Քանի որ Իրանը պաշտպանում է իր ազգային շահերն ու անվտանգությունը և տարածաշրջանը, մենք հայտարարում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնելու լուծելու երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները»,- ասել է Ռաիսին։