Սամարղանդում կայացել է Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպումը
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում հանդիպել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը տեղի է ունենում «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում, որին Էրդողանը հյուրի կարգավիճակով մասնակցում է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով: