Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը կապ չունի Ղարաբաղի հետ. Պուտին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը կապ չունի Ղարաբաղի հետ, Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Սահմանային վերջին միջադեպն ընդհանրապես կապ չունի Ղարաբաղի հետ, այն բոլորովին այլ տարածաշրջանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է Ռուսաստանի նախագահը։