Սա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Մամուլ

Միջանցքի թեման ո՛չ մեկնաբանելու եմ, ո՛չ քննարկելու եմ, որովհետև չի լինելու նման բան. «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և իր պաշտոնակից  Մուստաֆաևի վերջին հանդիպումը՝ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով, կայացել է օգոստոսի 30-ին, Մոսկվայում։ Որից հետո պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումն անցկացնեն նոյեմբերին, Բրյուսելում։ Սակայն սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմը, ըստ էության, խաթարել է ինչպես այս հանձնաժողովների, այնպես էլ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբերի շփումները՝ խառնելով պլանները։
Մհեր Գրիգորյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ բովանդակային հարցեր չեն քննարկել՝ քննարկել են կազմակերպչական բնույթի հարցեր՝ իրենց հետագա աշխատանքի եւ հաղորդակցությունների վերաբերյալ։ Եռակողմ հանդիպման մասով եւս այս պահին դեռ որեւէ պայմանավորվածություն չկա։

- Ադրբեջանը, ըստ էության, հետ է կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից, սահմանազատում անցկացնելուց եւ հիմա իր ձեւով է սահմանազատում եւ սահմանագծում իրականացնում՝ իր զինվորներին ուժով առաջ է բերում, եւ որտեղ նրանք կանգնեն, դա էլ համարում է իր սահմանը։ Կարո՞ղ ենք այդպես հասկանալ։

- Ես հիմա չէի ցանկանա, որ մենք միասին գնահատականներ տանք, մի հատ տեսնենք՝ իրադարձություններն ինչ ընթացք են ստանում, որից հետո նաեւ երեւի պաշտոնական դիրքորոշում կլինի մեր կողմից։

- Ամեն դեպքում, այս պահին արձանագրում ենք, որ թշնամին ներխուժել է մեր սուվերեն տարածք, ճի՞շտ է։

- Այո, ճիշտ է։

- Այդ դեպքում, եթե ոչ ուժով, ապա դիվանագիտական ճանապարհով, ձեր այդ աշխատանքային հանդիպումներով հնարավո՞ր է թշնամուն մեր սուվերեն տարածքից դուրս բերել ելման դիրք։

- Ամեն ինչ պետք է անենք, որ դա տեղի ունենա, եւ կարծես թե այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներն ակնհայտ են։

- Բայց ռուսական կողմի միջնորդություններն այս հարցում, կարծես թե, օգուտ չեն տալիս։ Ձեր գործընկերների հետ շփումներն ի՞նչ են ցույց տալիս, Ռուսաստանը պատրա՞ստ է մեզ օգնել։

- Չեմ ուզում նման գնահատական տալ, բայց կարծում եմ, որ ռուսական կողմի, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ռեակցիան էլ է վկայում այն մասին, որ իրենք էլ են զբաղվում այդ հարցով։

- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցչի ելույթին, սակայն, այնքան էլ դրական չէր մեր արձագանքը, կառավարության նիստին էլ ԱԳ նախարարն ակնարկեց, որ երկիր կար, որից ակնկալիքները չեն արդարացել․ արդյոք Ռուսաստանի՞ն նկատի ուներ։

- Ես հիմա այդ հարցը չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ կարծում եմ՝ դեռեւս վաղ է պաշտոնապես դրա մասին խոսելը։ Պրոցեսներ են ընթանում, տեսնենք՝ ինչով կավարտվեն, ըստ այդմ՝ գնահատականներ կտանք հա՛մ մենք, հա՛մ Դուք։

- Այս պատերազմական գործողությունները խաթարե՞լ են հետագա աշխատանքային շփումների պլանները։

- Այս պահին դեռեւս խաղաղության օրակարգը փակ չէ, եւ ես նման գնահատական չէի տա, տեսնենք՝ ոնց կզարգանան իրադարձությունները։ Ամեն դեպքում, իհարկե, մեր ցանկությունն ու նպատակն է՝ բոլոր խնդիրները լուծել քաղաքակիրթ, դիվանագիտական եւ քաղաքական երկխոսության միջոցով։

- Իսկ որեւէ փաստաթուղթ պատրաստվո՞ւմ է ստորագրել Փաշինյանը, որի մասին ակնարկեց Ազգային ժողովում։

- Ոչ։

- Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում նրա ելույթը, ինչո՞ւ ասաց, որ կարող է ստորագրել փաստաթուղթ, որի համար իրեն «դավաճան» կանվանեն, կքննադատեն։

 - Ես կարծում եմ՝ իր ելույթն ավելի քան պարզ էր ու մանրամասն եւ մեկնաբանելու կարիք չունի։

- Ցավոք սրտի, պարզ չէ, նրա ամեն ելույթից հետո նոր հարցեր են առաջանում, եւ այդ ելույթները միշտ ինչ-որ տարակարծությունների առիթ են տալիս, դրա համար է մեզ մոտ հարց առաջացել՝ ի՞նչ էր պատրաստվում ստորագրել։

- Ես կարծում եմ՝ այն թեզերը, որոնք հիմա շրջանառվում են, մտացածին են։

- Ադրբեջանը պարտադրո՞ւմ է մեզ նման փաստաթուղթ ստորագրել։

- Ես հարցը լավ չեմ հասկանում, անկեղծ ասած, թե ինչ նկատի ունեք։ Իսկապես, այդ հարցին շատ դժվար է պատասխանելը։

- Ես նկատի ունեմ՝ ադրբեջանցիների հետ որ շփվում եք, պաշտոնական մակարդակով իրենք մեզ ի՞նչ են ասում, պարտադրո՞ւմ են ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթ եւ ի՞նչ պայմաններով են ուզում ստորագրել այն։

- Վստահեցնում եմ, որ պաշտոնական շփումներում եւ, ընդհանրապես, շփումներից հետո ամբողջ տեղեկատվությունը հրապարակվում է, եւ որեւէ այլ հարց կամ որեւէ այլ դրույթ չի քննարկվում, որովհետեւ դա ուղղակի անհնարին է։ Պայմանավորվածությունները, որոնք պետք է ձեռք բերվեն կամ ձեռք չեն բերվի, չեն կարող քննարկվել ոչ հրապարակային տիրույթում։ Դա պրիմիտիվ վերաբերմունք է հարցերին, երբ որ պնդում են, որ կան պայմանավորվածություններ եւ կան հարցեր, որոնք քննարկում են կոնֆիդենցիալ։ Ինչպե՞ս է հնարավոր ապաշրջափակումը կամ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի շուրջ պայմանավորվածությունները ձեռք բերել կոնֆիդենցիալ։ Դա անհնար է ուղղակի։

- Բայց հրապարակային ինֆորմացիայից էլ շատ բան պարզ չէ, մենք չենք հասկանում՝ թշնամին ինչ է ուզում, մենք ինչ ենք ուզում։

- Հրապարակային շատ բան եթե պարզ չէ, դա նշանակում է, որ բանակցությունների կամ շփումների ընթացքում ավելի խորը պայմանավորվածություններ կամ ավելի դետալիզացված պայմանավորվածություններ գոյություն չունեն, այդքան մի բան։

- Մի հարց էլ՝ միջանցքի մասով․ Ձեր կողմից կա՞ հստակ ընկալում առ այն, որ Ադրբեջանը մեզնից պահանջում է միջանցք՝ կլինի դա Սյունիքով, Վայոց Ձորով կամ որեւէ այլ հատվածով։

- Ես խնդրում եմ, էլի, կատեգորիկ խնդրում եմ, որովհետեւ բազմիցս դրա մասին խոսել եմ՝ ես հրաժարվում եմ, ընդհանրապես, միջանցքի թեմա քննարկել՝ ընդհանրապես։ Չի լինելու նման բան, եւ չեմ քննարկելու այլեւս։

- Ես ոչ թե Ձեզ եմ խնդրում՝ քննարկեք, այլ Ադրբեջանը դա պահանջում է, ու մենք տեսնում ենք դա հրապարակային։

- Ինձ համար դա նշանակություն չունի, միջանցք չի լինելու, եւ վերջ։

- Իսկ եթե Ադրբեջանն ուժով է հիմա վերցնո՞ւմ, որովհետեւ, ինչպես հասկանում ենք, վերջին մի քանի օրվա կռիվը միջանցքի համար է։

- Ինչի՞ց ելնելով եք դա պնդում։

- Այդ դեպքում ի՞նչ է։ Եթե միջանցք չի ուզում, ինչո՞ւ է այդ ուղղություններով հարձակվել։ Եթե միջանցք չի ուզում, ի՞նչ է ուզում մեզնից Ադրբեջանը, ինչի՞ համար է նորից սկսել այս պատերազմը։

- Ես կարծում եմ՝ խնդիրները բարդ են, համապարփակ, եւ դրանով կամփոփեմ իմ պատասխանը։

- Պարզապես երեւի մենք չենք ուզում առերեսվել իրականությանը․ թշնամին միջանցք է ուզում, որը մենք չենք տալիս։

- Եվ ի՞նչ։

- Ուզում եմ հասկանալ՝ լուծումն ինչպե՞ս ենք պատկերացնում, հատկապես որ ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ Ադրբեջանը նորից պատերազմի է պատրաստվում՝ արդեն Երասխի ու Նախիջեւանի ուղղությամբ։ Դուք ունե՞ք նման ինֆորմացիա։

- Ես նման ինֆորմացիա չունեմ։

- Ամեն դեպքում մենք, թեկուզ կյանքի գնով, բայց պահելու ենք այն ճանապարհը, որն իրենց համար կարող է միջանցք դառնալ։ Ճի՞շտ եմ հասկանում։

- Ես կրկնում եմ եւս մեկ անգամ՝ ես միջանցքի թեմա ընդհանրապես ո՛չ մեկնաբանելու եմ, ո՛չ քննարկելու եմ, որովհետեւ չի լինելու նման բան։ Եվ ես դրա մասին ասել եմ երեւի թե աշխատանքային խմբի ստեղծման առաջին իսկ օրվանից։ Դրա մասին բազմիցս ասել է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ պաշտոնական Երեւանը։ Եվ ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ եք Դուք այդ թեման հետ բերում եւ սարքում քննարկման առարկա։ Իրո՛ք չեմ կարողանում հասկանալ։

- Որովհետեւ թշնամին միջանցք է մեզնից պահանջում։

- Շատ լավ, եթե Դուք ասում եք՝ թշնամին պահանջում է, հնարավոր է՝ ամեն ինչ էլ պահանջի, եւ ի՞նչ, մենք պետք է շրջանառության մեջ դնենք էդ պահանջը եւ քննարկե՞նք։ Հրաժարվում եմ ես էդ մոտեցումից, չի՛ լինելու նման բան։

- Իսկ ճանապա՞րհ՝ որոշակի անցակետերով։

- Մենք ճանապարհ տալուց․․․ Մենք տնտեսական եւ կոմունիկացիոն ապաբլոկավորմանը դեմ չենք եւ կշարունակենք քննարկել էդ հարցերը, բայց դա որեւէ աղերս ու կապ չի կարող ունենալ եւ չունի որեւէ էքստերիտորիալ կամ սուվերենության վրա որեւէ ազդեցություն ունեցող հանգամանքի հետ։ Չի կարող ուղղակի։