Սա աղջիկ ուզելու խոսակցություն չի, որ մեկը մյուսին սիրում է, կամ` ոչ. եթե անվտանգության գինը մեր հեռանալն է, թող բաց ասեն, կհեռանանք. Ալեն Սիմոնյան
Արդյո՞ք Ռուսաստանը շահեր ունի այստեղ, թե չունի։ Լավ, վարչապետին չեն սիրում, Քոչարյանին են սիրում կամ Սերժ Սարգսյանին են սիրում։ Բա իրենց շահերը։ Այս մասին Առաջին ալիքի՝ «Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի» ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Սա աղջիկ ուզելու խոսակցություն չի, որ մեկը մեկին սիրում է կամ չի սիրում։ Եթե անվտանգության գինը մեր հեռանալն է, թող բաց ասեն, հենց հիմա հեռանանք»,-ասել է Սիմոնյանը և հավելել,-«Դա կեղծ, հնարած բան է։ Մենք իշխանություն ենք, որ Բրյուսելից, Մոսկվայից, Վաշինգտոնից դաբռո ստանալու չունենք։ Մեր դաբռոն ՀՀ ժողովուրդն է»: