Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Հայաստանի անվտանգությունն այսօր մեկ գին ու նախապայման ունի․ դա ձեր հեռանալն է․ Լիլիթ Գալստյան

Բայց դուք աղետ ու պատերազմ, մահ ու քաոս բերեցիք։ Մի՞թե պարզ չի, որ դուք չեք կարողանում, չեք կարողանում ազգային ու պետական շահ պաշտպանել, դուք սպառել եք դիվանագիտական և ռազմավարական բոլոր հնարավորությունները։ Տապալել եք ամեն բան, ինչին մոտեցել եք։ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական զոհասեղանին, ու ձեր սնանկությունն այնքան ակնհայտ է, Հայաստանն այնքան մեկուսացած, բացակա, անպաշտպան․․․Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՄԵԿ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՈՒՆԻ․ ՁԵՐ ՀԵՌԱՆԱԼԸ

Խաղաղության ճարտարապետներից Ալեն Սիմոնյանն՝ ի պատասխան Պետրոսի այն հարցի, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը, պատասխանում է․ «Նրանք/հավանաբար Թուրքիային էլ նկատի ունի/ ուզում են, որ Հայաստանը չլինի, հայերը չլինեն․․․»։

Դժվար թե այս գիտակցում-գնահատականը վերջին չորս օրերի եզրակացություն է․ Բա այդ դեպքում ինչո՞ւ էիք խաղաղություն մուրում, շարունակ մուրում, խաղաղության դարաշրջան կառուցում ու մեր ազգային շահերի հաշվին իջեցնում «նշաձողը»։

Ինչո՞ւ․․․Եվ շատ ավելի վատ, եթե այդքան սնանկ են եղել իշխանության անվտանգային ընկալումներն ու սպառնալիքների գնահատումը։ Լավ, եթե նույնիսկ նոր եք հասկացել, որ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են, որ Հայաստանը չլինի, ապա հենց այս պահին, երբ պաշտոնական տվյալներով «հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ», ապա ինչո՞ւ ռազմական դրություն չեք հայտարարում։

Աաաա՜, պարզվում է թշնամին կարող է այն ագրեսիայի քայլ դիտարկվել․․․ Մեզ քառատում են, մեր 18 տարեկան, կյանք չտեսած երեխեքին կյանքից զրկում, մենք, ավելի ճիշտ՝ դուք, անհանգստանում եք, որ հանկարծ ագրեսոր չընկալվեք։ Իսկ գուցե խոստովանե՞ք, որ այնպես եք ջլատել երկիրը, քայքայել բանակն ու հասարակությունը, որ ո՜չ կարողություն ունեք, ոչ էլ՝ ռեսուրս կազմակերպելու երկրի պաշտպանությունը։ Գուցե խոստովանեք, որ «խաղաղության» ձեր դիսկուրսն իրականում պետության ինքնասպանությունն էր․․․

Ո՞վ բերեց այս քաոսը, ո՞վ է այս անճարակության պատասխանատուն, ո՞վ քայքայեց պետական ինստիտուտներն ու պառակտեց հասարակությունը․․․

Նիկոլի հանգույն, Ալեն Սիմոնյանն էլ է համոզված, թե ընդդիմությունը ուղղորդվում է դրսից, թե գործակալների ցանց կա և այլն։ Բա սատանաներ որսալու փոխարեն գուցե հենց այդ գործակալներին բացահայտելու առաջադրանք տրվե՞ր ԱԱԾ-ին, թե չէ դատարկախոսություն է ձեր կառավարման չորրորդ տարում հայտարարել, որ դեռ նախկիններն են մեղավոր, որ պատերազմը նախկիններից ենք ժառանգել»։ Այո, անցյալում շատ սխալներ են եղել, բայց դրանք խմբագրելի էին, դրանք պետություն կորցնելու գին չունեին։ Իսկ թշնամու հարձակումներն էլ նախկինում արժանի պատասխան են ստացել, և երբեք, երբեք Հայաստանը չի հայտնվել խաղաղության մուրացկանի նվաստ կարգավիճակում, պետականության ոչնչացման և ցեղասպանվելու եզրին։

Անցյալի, նախկինների ամենամեծ ժառանգությունը մեզ և ձեզ՝ Արցախն էր։ Այն Արցախը, որից բացահայտորեն հրաժարվում եք, հանցավոր տգիտությամբ չհասկանալով կամ չուզենալով հասկանալ, որ Արցախ-Հայաստանը մեկ անվտանգային համակարգ էր։ Որ Արցախը տալով հիմա հերթի մեջ Հայաստանն է։

Ակնհայտ է, Արցախից ձեր ձեռքերը լվացել եք՝ պատասխանատվությունը գցելով ռուս խաղաղապահների վրա, այն ռուսների վրա, որոնց դեմ աներևակայելի հակաքարոզչություն եք գեներացնում։

«Մենք էդ ռեսուրսը չունենք․․․փոքր, 3մլն երկիր ենք», ասում է ԱԺ խոսնակն ու հակասում իրեն՝ ասելով, որ Ռուսաստանից, Բրյուսելից կամ Վաշինգտոնից «դաբրո» չի սպասում։ «Մեր դոբրոն մեր ժողովուրդն է»։

Գուցեև ունեցել եք այդ «դաբռոն» չորս տարի առաջ։ Ունեցել եք, մոլորվածներն էլ հավատացել են․ համերաշխություն ու սեր էիք խոստանում, Արցախն Հայաստան էիք հռչակում, հավասարություն ու ժողովրդավարություն․․․։ Բայց դուք աղետ ու պատերազմ, մահ ու քաոս բերեցիք։ Մի՞թե պարզ չի, որ դուք չեք կարողանում, չեք կարողանում ազգային ու պետական շահ պաշտպանել, դուք սպառել եք դիվանագիտական և ռազմավարական բոլոր հնարավորությունները։ Տապալել եք ամեն բան, ինչին մոտեցել եք։ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական զոհասեղանին, ու ձեր սնանկությունն այնքան ակնհայտ է, Հայաստանն այնքան մեկուսացած, բացակա, անպաշտպան․․․

Երկու օր առաջ և անցնող ամիսներին հազարավորներ մայրաքաղաքի փողոցներում ձեր հրաժարականն էին պահանջում։ Նրանց մեջ նաև ձեզ «դաբռո» տված խաբվածներ, արթնացած քաղաքացիներ, իրական սպառնալիքները գիտակցողներ։ Ու սա իշխանության համար պայքար չէ, սա պետականություն պահելու ու չցեղասպանվելու բնական պահանջ է։

Ու չփորձեք մանիպուլացնել, թե ժողովրդի ընդվզումը սահմանին կանգնած տղեքին մեջքից հարված է։

Այսօր մեր սահմանը նաև հրապարակով ու Բաղրամյանով է անցնում․․․

Սահմանին կանգնած տղեքին հարվածել եք դուք, հենց դուք, երբ ժամանակին Սյունիքից զորքը հետ քաշվելու հրաման եք տվել, երբ մեր թիկունքում հող ու ճանապարհ եք նվիրել թշնամուն, երբ գիտակցաբար նվաստացրել եք մեր հաղթանակներն ու հաղթողներին, քայքայել եք բանակի մարտունակությունն ու ձեր ստահակները սահմանին կանգնելը պատիժ են համարել, իսկ զորահավաքը ընդդիմադիրներին պատժելու միջոց։ Երբ ձեր վարձկան թիմակիցները մեր պատմության դասագրքերում թուրքի եղբայրական կերպար են քարոզում, իսկ Ադրբեջանում՝ Էրիվանի պահանջատիրություն․․․

Պառակտված հասարակությունը չի կարող սահմանին կանգնած զինվորի համար լավ թիկունք լինել։

Մեր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՝ ԱՐՑԱԽԸ տանուլ տված գերագույն հրամանատարը չի կարող խաղաղության բանակցող լինել, ոչ էլ՝ երկրի անվտանգության երաշխավոր։

Բավական է կառչել բացակա ժողովրդավարությունից, Հայաստանում գոյություն չունեցող ժողովրդավարությունից։ Ու վերջապես, եթե անգամ այն կա, գրոշ չարժի, եթե այն իմ պետականության կորստի գինն ունեցավ։ Հայաստանի անվտանգությունն այսօր մեկ գին ու նախապայման ունի, դա ձեր հեռանալն է»։