Երրորդ համաշխարհայինին շատ քիչ է մնացել, անցնում ենք նախավերջին փուլին․ Ազատ Ադամյան
Մենք, ՆԱՏՕ-Իսրայել դաշինքին հետաքրքրում ենք այնքանով, որքանով կարող ենք վնասել Ռուսաստանին, ոչ ավել, ոչ պակաս, մնացածն աշխարհաքաղաքական մտքի մանկապարտեզային փուլի ցուցիչ է, կամ դիտավորություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ադեկվատ միաբանության անդամ Ազատ Ադամյանը:
«Ուկրաինական ճակատում Ռուսաստանի «անհաջողությունը», ՆԱՏՕ-Իսրայել տանդեմն այնպիսի «հաջողություն» ներկայացրեց իրենց համար, որը ծնեց մեր՝ հայ-ադրբեջանական պատերազմը, որն էլ իր հերթին նոր օջախ թեժացրեց Միջին Ասիայում:
Երրորդ համաշխարհայինին շատ քիչ է մնացել, անցնում ենք նախավերջին փուլին՝ մեծ պրոքսի պատերազմներին, որտեղ մեր լինելիության հարցը լուծելու է ճիշտ արտաքին քաղաքական կողմնորոշումը և Հայոց բանակը, որը նույնիսկ այս վիճակում՝ առանց թիկունքի, կարողանում է անել անհնարինը:
Հ.Գ. Տարածվող նկարը հակառակ կողմն էլ ունի, որտեղ նստած են Իրանի (որն էլ լինելու է, մեծ պրոքսի պատերազմի առանցքային խաղացողը) և Չինաստանի առաջնորդները, իսկ հենց այս ռակուրսով նկարը տարածելու պատվիրատուները վերևում նշված են:
Խնդիրը մոլորյալները չեն՝ մոլորեցնողներն են»: