Ալիևն Էրդողանին տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին:
Ուզբեկստանում գտնվող Էրդողանին հարցրել են «Շուշիի հռչակագրի» համաձայն Ադրբեջանին ռազմական տարածաշրջան թուրքական զորք ուղարկելու հնարավորության մասին, սակայն Էրդողանը նշել է, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։