ՀԱՊԿ-ը «դեռ չի հանել թուրը պատյանից» և փորձում է խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին առաջացած լարվածությունը. ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության խմբի ղեկավար
ՀԱՊԿ-ը «դեռ չի հանել թուրը պատյանից» և փորձում է խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմաններին առաջացած լարվածությունը:Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության խմբի ղեկավար Անատոլի Սիդորովը:
Ըստ նրա` ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ տաջիկ-ղրղզական սահմանային գոտում ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ է ստեղծվել. «Միևնույն ժամանակ, մեր կանոնադրության մեջ, փաստաթղթերում և հենց Հավաքական անվտանգության պայմանագրում գրված է, որ առաջնահերթությունը տրվում է քաղաքական և դիվանագիտական մեթոդներին, հետևաբար, մենք առայժմ «ոչ մի սուր չենք հանում» ու փորձում ենք հնարավորինս խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները:Կարծում եմ, որ այս ուղղությամբ աշխատանքը մեծ հեռանկարներ»,- ընդգծել է նա։