Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով
Հարգելի՛ համերկրացիներ, Ելնելով ստեղծված իրավիճակից` սեպտեմբերի 19-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով, որը կհեռարձակվի Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ԱՀ Նախագահի ֆեյսբուքյան էջով: ԱՀ նախագահի աշխատակազմը դիմում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին` մտահոգող հարցերը հետևյալ էլեկտրոնային հասցեներին ուղարկելու հորդորով. 1) [email protected] 2) [email protected] Դրանք կխմբավորվեն ըստ թեմաների և հրատապ ու առաջնահերթ հարցերին կտրվեն համապարփակ պատասխաններ: Նամակների ուղարկման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է` ժամը 18:00-ն: Տեսաուղերձի հեռարձակման ժամի վերաբերյալ նախապես կտրվի տեղեկատվություն: