Մեսրոպյան տառերը գտան իրենց ճիշտ տեղը. (լուսանկարներ)
Հունվարի 15-ին տեղի ունեցավ «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի բացումը: Այս նախագծի իրականացման համար ընտրված տարածքը Մատենադարանի հարևանությամբ էր: Քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում` Մեսրոպ Մաշտոցի 51 հասցեից մինչև Սարմենի հատող փողոց տանող հատվածում գտնվող այդ պատը տարիներ շարունակ անշուք էր և աղտոտված:
Այժմ պատերը մաքրվել են և պատի խորշերում տեղադրվել են մերսոպատառ այբուբենի տառերը:

