Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Երևան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան՝ նշել է, որ Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի միջև դեպի իրավիճակի կարգավորման գործնականում տանող քայլերը:
«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով, այլ գործով է, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ իրականում, անաղմուկ ու գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այս ամենը կարող է ողջունվել: Կարո՞ղ են իրականում նպաստել այս նորմալացմանն այդպիսի ամպագոռգոռ գործողություններն ու հայտարարությունները: Տեսնենք, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Փելոսիի այցը Հայաստան և արդյոք այն կարող է ծառայել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը: