Կառավարությունը հետաձգել է ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումը
Կառավարությունը հետաձգել է ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումը.
Որոշումը է կայացվել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման պատճառով։ «Սեպտեմբերի 21-ին նախատեսված էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը հետաձգվել է անորոշ ժամանակով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ Այլ միջոցառումներ պլանավորված չեն եղել։