Վնասազերծվել և զինաթափվել է Սյունիքում շրջող կասկածելի խումբը․ Մանրամասներ. կասկածելի դեպքերի պարագայում տեղեկացնել նշված հեռախոսահամարով
Ռուբեն Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Շաքիի գյուղում տիրող իրավիճակի պարզաբանում․ Սույն թվականի ՝սեպտեմբերի 17-ին,ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանութի աշխատակցուհին ահազանգել է ինձ՝ տեղեկացնելով, որ կասկածելի պահվածքով և վարքով քաղաքացիական հագուստով, ոմն քաղաքացի մուտք է գործել խանութ, կատարել գնումներ և զուգահեռ հարցուփորձ արել աշխատակցուհուն գյուղում տիրող իրավիճակի մասին՝ արդյո՞ք կանաց և երեխաներին տարհանել են և նմանատիպ կասկածելի այլ հարցեր:
Մեզ են միացել նաև սրտացավ գյուղացիներ, ովքեր լսել էին կասկածելի խմբի մասին։ Կասկածելի խումբը վնասազերծվելուց հետո, հանձնվել է պատկան մարմիններին , որի արդյունքում պարզվել է՝ հայ դասալիքներ են։
Շնորհակալություն եմ հայտնում համագյուղացիներին՝ իրենց զգոնության և աչալրջության համար և կոչ անում, ցանկացած կասկածելի դեպքերի պարագայում տեղեկացնել ինձ, զանգահարելով նշված հեռախոսահամարով՝
094 44 75 64