Սա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Մամուլ

Այս մարդիկ չե՞ն հասկանում Իրանի նշանակությունը մեր պետության կյանքում. «Հրապարակ»

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան ոմանք գնահատեցին անգամ պատմական: Որովհետեւ Հայաստանի անկախացումից ի վեր դա եղել է ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱՄՆ  նախագահից ու փոխնախագահից հետո փաստացի երրորդ կարգավիճակն ունեցող պաշտոնյայի առաջին այցը Հայաստան: Այցը տեղի ունեցավ թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի համար բարդագույն ժամանակահատվածում։ 

Խոսնակը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց․ ասաց՝ եկել են հասկանալու, թե Երեւանն ինչ ակնկալիքներ ունի Վաշինգտոնից։ Իսկ «այլ սուբյեկտների հետ հարաբերությունները Հայաստանի որոշելիքն են»` ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին պատասխանեց Փելոսին։ Բացի այդ, Երեւանից վտանգավոր մեսիջ հղեց Հայաստանի համար կարեւոր հարեւանին` բարեկամական Իրանին․ Գաֆէսճյան կենտրոնում ելույթ ունենալով Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավի դիմաց՝ ասաց․ «Այս նկարում պարսիկների դեմ քրիստոնյա Հայաստանի պայքարի դրվագն է»։ Պարզ չէ, թե այս քայլն ինչպես է ընկալվելու մեր հարեւանի կողմից, որն այսօր իրեն մեր հանդեպ ճիշտ է պահում:

Ինչ կտա մեզ Նենսի Փելոսիի այցը, եւ ի՞նչ արձանագրումներ կարելի է անել այդ այցից։ Երեկ այս հարցերին խորհրդարանական ընդդիմությունը խուսանավեց պատասխանել։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց` ասելիք չունի, բացի նրանից, ինչ ասել է Փելոսիի հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ Իսկ ճեպազրույցում ընդամենը փոխանցել էր կոնգրեսականների վստահեցումները, թե միայն հայտարարություններով չեն սահմանափակվի` ԱՄՆ վերադառնալուց հետո քննարկումներ կունենան Հայաստանի խնդիրների շուրջ։

Նույն պահվածքը դրսեւորեցին նաեւ «Հայաստան» դաշինքի անդամները, մի շարք պատգամավորներ «ցրեցին»՝ ասելով, թե հարմար չէ, հանդիպումների մեջ են: Գեղամ Մանուկյանն էլ ճիշտ համարեց, որ դրա մասին խոսեն ոլորտի մասնագետները, ովքեր հանդիպել են Փելոսիի հետ։ Իսկ հանդիպումների մասնակիցները չպատասխանեցին մեր զանգերին, Իշխան Սաղաթելյանը նույն հանդիպումից հետո ասել էր․ «Մենք շատ հստակ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը եւ ասել ենք, որ մեզ համար անընդունելի է ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին։ Խոսքը ոչ միայն ծավալների, այլեւ ռազմաքաղաքական աջակցության մասին է, ինչից Ադրբեջանն ավելի լկտի եւ ագրեսիվ է դառնում։ Խոսել ենք նաեւ հաջորդ տարի օգնություններն ու օժանդակությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին»։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն էլ հարկ համարեց շեշտել, որ կարող է իր անձնական կարծիքը ներկայացնել: «Ես ոչ մի բան էլ չտեսա, ի՞նչ արեց Փելոսին»,-  հարցին հարցով պատասխանեց Շարմազանովը․ «Այցի նպատակը, ըստ իս, մեկն էր՝ նոյեմբերին այնտեղ լինելու են ընտրություններ, Փելոսին Կալիֆորնիայից է, որտեղ հայկական սփյուռքը մեծ դերակատարում ունի, հետեւաբար՝ այս լարված իրավիճակում, երբ դեմոկրատներին պետք է յուրաքանչյուրի քվեն, սա այց է, որ ներամերիկյան դրական աուրա ապահովվի։ Երկրորդ՝ մի հատ Փելոսիի մեսիջները նայեք։ Դեռ այց չարած՝ Փելոսին Հայաստանը դրեց Ուկրաինայի ու Թայվանի հետ նույն հարթությունում։ Դուք հասկանո՞ւմ եք, Ուկրաինան դարձել է պլացդարմ Ռուսաստանի հետ պատերազմում, այ խելոքներ, Ռուսաստանը քո դաշնակիցն է, լավն է, վատն է՝ կարողանում է օգնել։ Սա մի կողմ դնենք, բայց փաստ է, չէ՞, որ ՌԴ զորքն է այսօր Ղարաբաղի 120 հազար հայերի անվտանգության երաշխավորը։ Կամ՝ Թայվանի հետ ես համեմատում։ Չինաստանը, որն այսօր ունի պրոհայկական դիրքորոշում, իրենք գալիս ու մեզ կռվացնում են Չինաստանի հետ։ Արեւմուտքի նպատակը մեկն է՝ օգտվել իրավիճակից եւ Հայաստանում աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնել, կամ՝ Իրանին ուղղված մեսիջը... Փելոսին այս երկու կարեւոր հայտարարությունն է արել, մնացած հայտարարությունները լիրիկա են, թե բա՝ ցեղասպանությունն ենք ճանաչել, բա որ ճանաչել եք, Վուդրո Վիլոսնի քարտեզից ի՞նչ կա։ Արեւմուտքը վերջին 100 տարում մի փամփուշտ տվե՞լ է Հայաստանին, 20 թվին էլ էր նույնը, Սեւրի պայմանագիրը ճանաչեցին, բայց երբ թուրքը հարձակվեց, բացի հայտարարություններից, ոչ մի բան չարեցին»։

Է. Շարմազանովն ընդգծեց, որ Փելոսիի այցը նախատեսված էր մինչեւ վերջին սահմանային լարումը, սակայն, նրա խոսքով, դա չխանգարեց ՀՀ իշխանություններին եւ նրանց սպասարկող ուժերին, որ այցից առաջ ընդգծված հակառուսական հիստերիա բարձրացնեն առ այն, որ ՀԱՊԿ-ը լավ չի կատարում իր պարտականությունները․ «Քաղաքականությունից կատարյալ հեռու պետք է լինել, պետությունն ինչ կարգի պիտի ատել, որ հանձնարարել սեփական թիմակիցներին, ընդ որում՝ լուրջ պաշտոններ զբաղեցնողներին՝ ԱԺ նախագահ, ԱԽՔ, պատգամավորներ՝ հակառուսական հայտարարություններ անել։ Սա՝ այն պարագայում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մարդը խնդրում է Պուտինին՝ պատերազմը կանգնեցնել, իսկ դրանից չորս օր առաջ Վլադիվոստոկում էլ երկու  նախադասության մեջ 9 անգամ շնորհակալություն է հայտնում Պուտինին, ասում է՝ ես հիացած ու տպավորված եմ խնդիրները լուծելու Ձեր օպերատիվությամբ»։

Շարմազանովի կարծիքով, Փելոսիի այցը ՀՀ իշխանությունները փորձեցին օգտագործել ՀՀ աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու, Հայաստանի բարեկամ եւ դաշնակից պետության նկատմամբ անվստահությունն ավելացնելու եւ Հայաստանն ավելի թուլացնելու նպատակով․ «Ընդհուպ այս նպատակով ստեցին՝ հայտարարելով, թե վերջին միջադեպն ԱՄՆ միջնորդությամբ է ավարտվել ու հաստատվել հրադադար։ Այն դեպքում, երբ Պուտինը հայտարարեց, որ իր միջնորդությամբ է ավարտվել։ Ռուսաստանից բացի, Իրանի հետ խնդիրներ ստեղծեցին՝  Փելոսիին կանգնեցնելով Ավարայրի կտավի դիմաց, որտեղ հայտարարություն արեց։ Այս մարդիկ չե՞ն հասկանում Իրանի նշանակությունը մեր պետության կյանքում, Իրանի նախագահը մի քանի անգամ շատ հստակ ասել է, որ ՀՀ տարածքների փոփոխություն թույլ չի տալու։ Բա դու գնում ես այդ պետության դե՞մ, Նիկոլ, մի կողմից ասում ես՝ զենք չունեմ, բայց, մյուս կողմից, չգիտե՞ս, որ քեզ այդ հարցում կարող են օգնել միայն Ռուսաստանն ու Իրանը, մեկ էլ գուցե՝ Չինաստանը»։ Շարմազանովի կարծիքով, իշխանության թողտվությամբ է, որ այցի ընթացքում մի քանի հակառուսական բողոքի ակցիաներ տեղի ունեցան, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով․ «Սրանք ՆԱՏՕ-ական հինգերորդ շարասյան քայլեր էին, որոնք սպասարկում են օտար պետությունների շահերը։ Մեռա բացատրելով, որ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է»։

Իրանում ՀՀ պաշտոնաթող դեսպաններից մեկը, ով չցանկացավ, որ անունը գրենք, մեր զրույցում ասաց, որ Փելոսիի այցը` բացի տարածաշրջանում խառնակչությունից, ոչինչ չի տա Հայաստանին։ «Գոնե մարդասիրական օգնություն բերեին, ինչպես, ասենք, Շերիլին Սարգսյանը»,- կատակեց նա։