Արարատի մարզում, Զոդի Բանավանի մոտ բախվել են Ford Transit-ն ու Iveco բեռնատարը, 1 անչափահաս է մահացել. վիրավորների մասին տեղեկություններրը ճշտվում են
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի Զոդ Բանավան թաղամասի հարևանությամբ բախվել են Ford Transit և Iveco մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տեղում մահացել 1 անչափահաս: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի կարգադրությամբ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզում են՝ արդյո՞ք վթարի հետևանքով հիվանդանոց վիրավոր քաղաքացիներ տեղափոխվել են, քանի որ դեպքի վայրում նման տեղեկություններ էին շրջանառվում, որ կան վիրավորներ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և ենթադրյալ վիրավորի կամ վիրավորների ինքնությունը։