Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

Վերջը մենք ի՞նչ ենք ուզում և ինչի՞ հիման վրա. Վահե Հովհաննիսյան

Քանի դեռ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, բոլորը գիտեն, թե ինչ են ուզում, իսկ մենք՝ ոչ, ռազմական պարբերական բախումները՝ մեծաթիվ զոհերով, շատ հավանական են։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ու մենք ամեն դեպքից հետո զարմացած հարցնելու ենք` ինչո՞ւ այսպես եղավ, որտե՞ղ սխալվեցինք, ո՞վ հրահրեց, ո՞վ կանգնեցրեց։

Վերջը մենք ի՞նչ ենք ուզում. նոր ստեղծված իրականության մեջ ո՞րն է մեր պետական միտքը։

Գործող վարչապետը ընդունում է, որ հարցի կարգավորման իր կոնցեպտը, ըստ էության, տապալվել է։ Պետությունը չի պատկերացնում իր հետո-ն։

Ոչ իշխանական համակարգը չունի մշակված այլընտրանքային կոնցեպտ, որով կներկայանա ժողովրդին և միջազգային հանրությանը։ Գուցե` ինֆորմացիայի պակասի պատճառով, բայց իրականությունը դրանից քիչ է փոխվում։ Իսկ քանի սա չկա, մնացածը պետական մակարդակով բամբասանք է։

Առանց խորանալու խնդրի մեջ` երկիրը բաժանվել է ճամբարների.

Թուղթ ստորագրելու կողմնակիցներ և որևէ թուղթ չստորագրելու կողմնակիցներ։ Շարունակություն չկա՝ ի՞նչ թուղթ, ի՞նչ բովանդակության։ Ստորագրում ենք՝ ի՞նչը, չենք ստորագրում՝ ի՞նչը։

Միջանցք տալու կողմնակիցներ, և հակամիջանցքայիններ։ Շարունակություն չկա՝ ի՞նչ է միջանցքը, ի՞նչ տարբերակներ կան, իսկ դրանք հաստատ կան, կա՞ն արդյոք փոխզիջումային հետաքրքիր լուծումներ, իսկ այդպիսիք կան։ Վերջապես, եթե չենք տալիս միջանցք, ի՞նչ ենք ունենում, եթե գալիս ենք համաձայնության՝ ի՞նչ համաձայնության։

Առանձին շերտ են «ալարմիստները»` թուրքական 100-200 հազարանոց բանակ է կուտակվում, պատրաստվեք պատերազմի։ Շարունակություն էլի չկա։ Եթե թուրքական 100-200 հազարանոց բանակը հարձակվի, կա՞ արդյոք դիմադրելու ռազմական պոտենցիալ։ Կարծում եմ` պատասխանը ռացիոնալ մարդու համար պարզ է։ Լավագույն դեպքում դառնալու ենք Սիրիա։

Ձևավորվել է տոտալ խառնաշփոթ, բովանդակային քաոս։ Սա շատ վտանգավոր է, որովհետև նման դեպքերում հակառակորդն է քեզ համար ընտրում քո բովանդակությունը։ Հակառակո'րդն է ձևավորվում նոր իրականություն։

Ու այս պայմաններում Հայաստանում չի դառնում դոմինանտ հնարավոր պատերազմից քաղաքական լուծումներով խուսափելու պետական գաղափարը։ «Քաղաքական լուծումը» բազմաշերտ գաղափար է և ամենևին չի նշանակում միակողմանի հանձնում։ Ամեն ինչի մասին խոսում ենք, ավելի ճիշտ` բամբասում, բացի սրանից։

«Նիկոլը ստորագրեց թուղթը, հորս արև տեսել եմ, իջեք փողոց»՝ մի կողմից, «ոչ մի թուղթ չեմ ստորագրել և չեմ ստորագրելու»՝ մյուս կողմից։ Բա հետո՞։ Ի՞նչ թուղթ է, ինչի՞ մասին, ի՞նչ ձևակերպումներով, ու՞մ միջնորդությամբ։

Ակնհայտ է, որ ժամանակ քիչ ունենք, և անհրաժեշտ են գործելաոճի փոփոխություններ։

Ըստ իս, հիմա' է հենց ժամանակը, որ խորհրդարանական ընդդիմությունը գնա ԱԺ իր օրակարգով։ Բազմաչարչար «սեփական օրակարգի» պահն է։ Պետք է անցկացնել փակ նիստ, հրավիրել գործող վարչապետին, արտգործնախարարին, ՊՆ-ին և խոսել։ Խոսել հանգիստ և առարկայական՝ առանց վիրավորելով իրար։

Վ. Օսկանյանի հարցադրումը պետք է ստանա օրակարգային որակ։ Հարցադրումը հստակ է. Պուտինի ներկայությամբ, բանավոր եղանակով, միջանցք և այլ բաներ խոստացե՞լ ես։

Գոնե մեկ դահլիճի սահմաններում սա պետք է պարզվի։ Սա շատ կարևոր է նաև ՔՊ-ի համար։ Ըստ Օսկանյանի` եթե չի խոստացել, ապա պետք է հայտարարվի դրա մասին, եթե խոստացել է՝ ապա արդեն լրիվ ուրիշ վիճակ է։

Ինչո՞ւ է կարևոր հիմա' ընդդիմության և իշխանության աշխատանքային կոնտակտը. Սա թույլ կտա` հասկանալ, արդյո՞ք ռացիոնալ հատիկ կա վերը նշված երեք անտագոնիստ մոտեցումների` թուղթ ստորագրել-չստորագրելու, միջանցք տալու-չտալու և «ալարմիստների» պատկերացումների միջև, հնարավո՞ր են արդյոք ռացիոնալ որոշումներ, կա՞ն տարբերակներ, որոնք չեն հանգեցնի պատերազմի, բայց և չեն բերի ազգային շահերի անվերադարձ կորստի։ Գուցե կան, գուցե՝ չկան։ Բայց դա կիմացվի միայն բանակցային ինֆորմացիայի տիրապետման և խորքային վերլուծության արդյունքում։ Մնացածը դարձյալ բամբասանք է։

Ու նաև ա՛յդ իմաստով է շատ կարևոր, որ ՔՊ-ն և ընդդիմությունը միասին, նույն դահլիճում, առանց տեսախցիկների, լսեն պարզաբանումները, որի առանցքում Վ. Օսկանյանի հարցադրումն է։

Դրանից հետո պետք է խոսել ժողովրդի հետ։ Փաստարկված և առարկայական ուղերձները թույլ կտան` ժողովրդին հանել փելոսիական էյֆորիայից, միտումնավոր ուղղորդվող հակառուսական տրամադրություններից և անտարբեր զոհի կարգավիճակից։