Պուտինը Երևանին և Բաքվին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին հայտնում է RT-ն։
«Մենք բոլորին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է Պուտինը օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
Ավելի վաղ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը ձգտում է խաղաղ ճանապարհով լուծել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։