Ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:
«Այսօր հյուրընկալել էի ուղիղ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի ուղիղ բանակցությունները: Ինչպես փոխանցել եմ հանդիպման ժամանակ, ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,-գրել է Բլինքենը։
Today I hosted direct talks between Armenian Foreign Minister @AraratMirzoyan and Azerbaijani Foreign Minister @bayramov_jeyhun. As I conveyed during the meeting, it is time for troops to disengage and diplomats to return to the table. pic.twitter.com/Z6zCGjRm2u
— Secretary Antony Blinken (@SecBlinken) September 20, 2022