Նոյեմբերին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ տարեկան գագաթնաժողովը. Պուտին
Պուտինը նշել է, որ ՀԱՊԿ-ի կողմից միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի լարվածությունը կարգավորելու ուղղությամբ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ հատուկ առաքելություն է ուղարկվել առճակատման գոտի:
Նրան հանձնարարվել է իրավիճակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա առաջարկներ պատրաստել ՀԱՊԿ-ի համար, ասել է Պուտինը։ Վլադիմիր Պուտինի խոսքով` վիճելի տարածքային խնդիրների լուծման բանալին մասնագիտական համատեղ աշխատանքն է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում՝ ՌԴ-ի խորհրդատվական աջակցությամբ: